Ներածություն

 

Բարի գալուստ Storech !

Գաղտնիության քաղաքականությունը գրվել է, որպեսզի պարզ դառնա թե ինչի համար ենք մենք հավաքագրում Ձեր խանութի մասին ինֆորմացիան։ Քանի որ տեխնոլոգիաները և գաղտնիության քաղաքականությունը արագ են փոփոխման ենթարկվում, մենք կարող ենք պարբերաբար թարմացնել այն։ Երբ կատարվում են զգալի փոփոխություններ մենք անպայման կտեղեկացնենք Ձեր խանութի ստեղծողին էլ․ նամակի միջոցով։ Շարունակելով օգտվել մեր ծառայություններից Դուք հաստատում եք, որ կարդացել եք և ծանոթ եք այս փաստաթղթին։

Օգտվելով Storech-ի որևիցե ծառայությունից, դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը հետևել օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը։ Այս Գաղտնիության քաղաքականությունը իրավաբանորեն ձեւակերպված պայմանավորվածություն է Ձեր (Ձեր հաճախորդի, գործատուի կամ այլ անձի, եթե դուք գործում են իրենց անունից), ինչպես նաեւ ծառայությունը օգտագործողի (նշված է սույն Գաղտնիության քաղաքականություն, որպես «Դուք» կամ «Ձեր») եւ Storech ՍՊԸ-ի միջև: Եթե մենք ավելացնենք ցանկացած նոր ծառայություններ կամ գործիքներներ, վերջիններս նույնպես կհանդիսանան այս քաղաքականույան մի մասնիկը:

Երբ մենք օգտագործում ենք "Անձնական Ինֆորմացիա" տերմինը այս քաղաքականության մեջ, այն նշանակում է ցանկացած ինֆորմացիա իդենտիկացված անհատի հետ կապված, բացի Անունից, պաշտոնից, ծառայողական հասցեյից և հեռախոսահամարից։

Մենք պահպանում ենք Ձեր մուտքագրած անձնական ինֆորմացիան, հնարավորություն ընձեռում պարբերաբար փոփոխելու, տրամադրում Ձեր հարցման դեպքում՝ պահպանելով բոլոր իրավաբանական կանոնները։ Մինչ այն օգտագործելը մենք միշտ կհարցնենք Ձեզնից թույլտվություն, բացառությամբ այս փաստատթղթում նշված հատուկ դեպքերի։

Վաճառողի մասին տեղեկությունները

Գաղտնիությունը մեծ նշանակություն ունի։ Եթե դուք հանդիսանում եք վաճառող, դուք համաձայնվում եք Ձեր Էլեկտրոնային խանութում տեղադրել այնպիսի գաղտնիության քաղաքականություն, որը իրավաբանորեն համապատասխանում է Ձեր բիզնեսին։ Դուք նաև համաձայնվում եք ստանալ համաձայնություն Ձեր հաճախորդներից, որպեսզի նրանց անձնական ինֆորմացիան օգտագործվի Storech-ի կողմից։ Բացի այդ, եթե Դուք հավաքագրում եք անձնական ինֆորմացիա Ձեր հաճախորդներից (դա կարող է լինել առողջական վիճակի մասին, քաղաքական հայացքների մասին, սեքսուալ կողմնորոշման մասին և այլն), ապա պետք է ստանաք թուլտվություն, որպեսզի այն անհրաժեշտության դեպքում օգտագործվի Storech֊ի կողմից։

Հաճախորդների մասին տեղեկություններ

Ինֆորմացիան հավաքագրվում է, երբ հաճախորդը այցելում է վաճառողի կայք, պատվեր կատարում կամ գրանցվում տվյալ կայքում։

Storech կայքի այցելուների և սպասարկող անձնակազմի կապի մասին տեղեկություններ

Մենք հավաքագրում ենք այս ինֆորմացիան, երբ դուք այցելում եք կայք, կապնվում մեզ հետ՝ էլեկտրոնային հասցեյի, հեռախոսի միջոցով, բլոգի միջոցով։ Մենք նաև պահպանում ենք այն ինֆորմացիան, որը դուք տրամադրում եք մեզ։

Տեղեկություն քուկիների և այլ գաղտնալսման տեխնոլոգիաների մասին

Ի՞նչ է քուկին։ Քուկին դա փոքր տվյալների ամբողջություն է, որը պարունակում է ունիկալ իդենտիֆիկացման համար։ Այն ուղարկվում է մեր կայքի կողմից և ժամանակավոր պահպանվում է Ձեր դիտարկչում։

Ինչ՞ու է Storech-ը օգտագործում քուկի կամ գաղտնալսման այլ համակարգեր։

  1. Մենք օգտագործում ենք քուկիներ, որպեսզի մեր համակարգը ճանաչի Ձեր սարքը և իդենտիֆիկացնի Ձեզ,
  2. Մենք օգտագործում ենք այն նաև Google֊ի և այլ երրորդ կողմի գովազդի միջոցների համար,
  3. Մեր երրորդ կողմի գովազդատուները օգտագործում են քուկիները հետեւելու ձեր նախնական այցելություններին մեր կայքերում եւ այլուր, որպեսզի կարողանան Ձեզ ցույց տալ միայն պետքական գովազդներ,
  4. Եթե Դուք օգտվում եք մեր ծառայություններից առանց սահմանափակումների, այդպիսով համաձայնվում եք, որ գովազդատուները մշակեն քուկիների ինֆորմացիան Ձեր իսկ հետաքրքրությունները բավարարելու համար,
  5. Մենք կարող ենք օգտագործել այս գաղտնալսման համակարգերը և այլ ավտոմատացված համակարգեր, որպեսզի ավելի որակյալ դարձնենք փոխադարձ կապը։

Երբ եւ ինչու մենք կարող ենք տրամադրել անձնական տեղեկություններ երրորդ անձանց:

Storech-ը աշխատում է նաև երրորդական անձանց հետ, որպեսզի կարողանա տրամադրել Ձեզ իր ծառայությունները և կարող է տրամադրել անհատական ինֆորմացիա նրանց, որպեսզի պահպանի կապը վերջիններիս հետ։ Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք պահանջել, որպեսզի Դուք տրամադրեք այդ ինֆորմացիան երրորդական անձանց, որպեսզի համապատասխանենք օրենքի պահանջներին, եթե վերջիններս հանդիսանում են ազգային անվտանգության համակարգ կամ օրինապահ մարմիններ։ Մենք նաև կարող ենք տեղեկություն ստանալ մեր գործընկերներից և երրորդական կողմից։

  1. Անձնական ինֆորմացիան կարող է փոխանցվել երրորդ կողմի այնդեպքերում, երբ անձը կասկածվում է մեքենայությունների մեջ, նրա պատճառով վտանգված է որևէ մեկ այլ անձի ֆիզիկական անվտանգությունը կամ օրենքի մարմինների կողմից կասկածվում է անօրինական գործունեություն ծավալելու մեջ։
  2. Անձնական ինֆորմացիան կփոխանցվի երրորդ կողմին նաև այն դեպքում, երբ մեր բիզնեսը վաճառվի այլ կազմակերպության (միանա այլ կազմակերպության, սննկանա, լուծարվի և այլն)։ Նմանատիպ դեպքերում այդ մասին անպայման նախօրոք կնշվի մեր գլխավոր էջում։

Storech ֊ ը միշտ կհարցնի ձեր համաձայնությունը, նախքան կիսելով Ձեր անձնական տեղեկությունները երրորդ անձանց հետ, բացառությամբ վերևում նկարագրված դեպքերի:

Ինչպե՞ս ենք մենք վարվում Ձեր անձնական ինֆորմացիայի հետ, երբ դուք լքում եք նախագիծը

  1. Մենք շարունակելու ենք պահպանել Ձեր խանութի արխիվը օրինական գործնական նպատակներով՝ համապատասխան օրենքին։
  2. Մենք շարունակելու ենք պահպանել անանուն ինֆորմացիան (օր․ Վեբ֊կայքի այցելությունները) մեր ծառայության որակը բարձրացնելու նպատակով։

Ի՞նչ ենք մենք անում Ձեր անձնական ինֆորմացիայի հետ

  1. Մենք երբեք չենք տրամադրի կամ վաճառի՝ այլ խանութների, Ձեր անձնական ինֆորմացիան, ապրանքների մասին ինֆորմացիան և այլն տեղեկություններ։
  2. Մենք չենք օգտագործի Ձեր ինֆորմացիան, որպեսզի կապնվենք գնորդների կամ մատակարարների հետ՝  Ձեզ հետ մրցակցելու նպատակով։ Մենք կարող ենք համագործալ այդ անձանց հետ, եթե ստանանք նրանց կողմից ինֆորմացիա այլ աղբյուրների միջոցով կամ հենց իրենցից։

Ինչպե՞ս ենք ապահովում Ձեր անձնական ինֆորմացիայի անվտանգությունը 

  1. Մենք հետեւում ենք տեղեկատվական անվտանգության ստանդարտներին, ապահովում ենք անվտանգություն այնպիսի ինֆորմացիաների համար, ինչպիսիք են ֆինանսական տեղեկատվություն, մտավոր սեփականություն, աշխատակիցների մանրամասներ եւ ցանկացած այլ անձնական տեղեկատվություն։ Մեր տեղեկատվական անվտանգության համակարգերը ազդում են մարդկանց, տեխնոլոգիաների և պրոցեսների վրա՝ համապատասխանելով ռիսկերի գնահատմանը:
  2. Ոչ մի ինտերնետային տվյալների փոխանցման մեթոդ 100 % անվտանգ չէ, այդ իսկ պատճառով մենք լիարժեք չենք կարող երաշխավորել Ձեր ինֆորմացիայի  անվտանգությունը։  

Անձնական ինֆորմացիայի վերահսկում եւ մուտք

Storech-ում Ձեր ինֆորմացիան պահպանվում է և հասանելի է Ձեզ ցանկացած ժամանակ։ Դուք հնարավորություն ունեք ավելացնելու, փոփոխելու և ջնջելու այն։ Դուք կարող եք փոփոխել տարբեր տեսակի ինֆորմացիա (կոնտակտային տվյալներ, վճարողի քարտի տվյալները և այլն)։ Եթե դուք դժվարանում եք կամ չեք կարողանում փոփոխել այն, խնդրում ենք կապնվել մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք կատարել համապատասխան ուղղումները։ Կարևոր է հիշել, որ եթե դուք սահմանափակեք ինֆորմացիայի դիտումը կամ ջնջեք այն՝ շատ ծառայություններ կարող են սխալ աշխատել։