Վաճառք
Վաճառքը ամենակարևոր բաժիններից է, որի միջոցով առաջանում է բիզնեսի շահույթը։ Բոլոր վաճառքի աղբյուրներից գրանցված վաճառքները հավաքվում են այս բաժնում և հնարավորություն է ընձեռվում մշակել մեկ հարթակում։ Բացի ավտոմատ կերպով լրացվելուց, հնարավոր է նաև ձեռքով մուտքագրել պատվեր։
Մանրամասն ըստ բաժինների՝
Ավելացնել վաճառք
Վաճառքի ավելացման համար նախ անհրաժեշտ է մտնել Վաճառքներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել վաճառք կոճակը:
Լրացման դաշտեր
| Լրացման դաշտ | Նկարագրություն |
| Վաճառված Ապրանքները | Այս բաժնում մուտքագրվում են վաճառքի ենթակա ապրանքները։ |
| Նշում | Այս բաժնում պահվում են հատուկ նշումներ՝ վաճառքի մասին։ |
| Հաճախորդի Տվյալները | Այս բաժնում հնարավորություն է տրվում նշելու արդեն իսկ գրանցված հաճախորդին կամ լրացնել նոր հաճախորդի տվյալները, ով կատարել է գնումը։ |
| Զեղչ | Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Այն պարունակում է արժեք այն դեպքում, երբ գնումը կատարելիս՝ հաճախորդը օգտագործել է զեղչի կոդ։ |
| Հարկ | Այս դաշտը խմբագրման ենթակա չէ և կրում է զուտ ինֆորմացիոն բնույթ։ Այն հաշվարկվում է վաճառքի ընդհանուր գնից և հարկի գործակցից, որը նշված է խանութի խմբագրման էջում: |
| Առաքման Արժեք | Այս բաժնում հնարավորություն է տրվում մուտքագրել առաքման արժեքը։ Վաճառքի աղբյուրներից ստացված վաճառքի դեպքում այն լրացված է լինում կախված առաքման սակագներից։ |
| Ընդհանուր Գումար | Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Գումարը վերջնական վճարման արժեքն է, որից արդեն իսկ հանվել է զեղչի սակագինը և առաքման արժեքը։ |
Հարթակում լրացումներ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել վաճառքի կարգավիճակին, քանի որ կախված վերջինիցս՝ այլևս հնարավորություն չի տրվի խմբագրել վաճառքը։
* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։