Գնումներ
Գնումներ բաժինը նախատեսված է գնումները գրանցելու համար։ Վերջիններիս կարելի է կցել ծախսերի խմբեր, նշել մատակարարին, առաքման կարգավիճակներ սահմանել և այլն։ Գնումների մասին ինֆորմացիան կարող է շատ արդյունավետ օգտագործվել հաշվետվությունների համար։
Մանրամասն ըստ բաժինների՝
Ավելացնել գնում
Գնում մուտքագրելու համար նախ անհրաժեշտ է մտնել Գնումներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել գնում կոճակը:
Լրացման դաշտեր
| Լրացման դաշտ | Նկարագրություն |
| Ապրանք | Այս բաժնում նշվում է ապրանքը, որը գնվել է։ Եթե ապրանքը առաջին անգամ է գնվում և չի ստեղծված ապրանքների ցանկում, ապա հնարավոր է հենց այս բաժնից ավելացնել։ |
| Քանակը | Այս բաժնում նշվում է գնված ապրանքի քանակությունը։ |
| Գինը | Այս բաժնում նշվում է ապրանքի գնման գինը։ Այն կարող է օգտագործվել հաշվետվություններում՝ եկամուտը հաշվելու համար |
| Առաքման Կարգավիճակը | Այս բաժինը հնարավորություն է տալիս նշելու կարգավիճակը և հստակ ինֆորմացիա ունենալ պահեստի պարունակության մասին։ Ապրանքը հնարավոր կլինի վաճառել, եթե կարգավիճակը նշված է "Առաքված"։ |
| Վճարման Կարգավիճակը | Այս բաժինը թույլ է տալիս նշել վճարման կարգավիճակը և հստակ ինֆորմացիա ունենալ ապագա վճարումների մասին։ |
| Մատակարարը | Այս բաժնում կցվում է մատակարարը և նույնպես երևում հաշվետվություններում։ |
| Մատակարարի Տված Համարը | Այս բաժինը նախատեսված է մատակարարից գնման կոդի մուտքագրման համար։ |
| Խումբը | Այս բաժինը հնարավորություն է տալիս կցելու ծախսերի խումբ։ |
| Ամսաթիվ | Այս բաժնում գրանցվում է գնման ամսաթիվը։ |
| Նկարագրություն | Այս բաժինը ինֆորմացիոն բնույթ է կրում՝ նշումներ կատարելու համար։ |
* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։